10:15 | 15.03.19 | Նորություններ | exclusive 2230

Դավիթ Փախչանյանը շնորհակալ է ՏՏ համայնքին

Մարտի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց Դավիթ Փախչանյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն:

Մեդիամաքսին տված ծավալուն բացառիկ հարցազրույցում Դավիթ Փախչանյանը պատմել է պաշտոնը թողնելու պատճառների մասին եւ ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքը: Նա նաեւ հատուկ երախտիքի խոսքեր է ասել Հայաստանի ՏՏ համայնքին:

«Երբ սկսեցի, ինձ համար մեծ աջակցություն էր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների՝ բանակին օգնելու մեծ ցանկությունը։ Ապրիլյան պատերազմից հետո նրանք մեզ մոտ էին գալիս տարբեր գաղափարներով։ Փորձում էինք եւ միայն ընթացքում հասկանում, թե ինչն է իրատեսական։ Այստեղ փորձարկումները ռիսկային են, որոշ նախագծեր իրականացնում էինք ոչ պետական ֆինանսավորմամբ եւ, եթե հաջողվում էին, հետո արդեն դրանք ստանում էին պետական ֆինանսավորում։ Մթնոլորտը «ստարտափային» էր, ինչն ինձ համար հասկանալի գործ էր։ Ես անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին մեզ այս ընթացքում», - ասել է Դավիթ Փախչանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով: