13:04 | 07.03.19 | Նորություններ | 10434

Beeline-ը մեկնարկել է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիա

Beeline-ը հայտարարել է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիայի անցկացման մասին։

Մինչեւ 2019թ. մայիսի 15-ը հաճախորդները՝ բաժանորդագրվելով «Սմարթ 1500» փաթեթին, կարող են այդ հեռախոսը գնել հատուկ իջեցված գնով՝ կանխիկ կամ վարկով՝ ամսական վճարելով 2400 դրամ։ Առաջարկի շրջանակում բաժանորդին տրամադրվում է 50 ԳԲ շարժական ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ։

Բացի այդ, մարտի 8-ից 10-ն ակցիայի շրջանակներում հեռախոսի հետ անվճար կտրամադրվի «Արծաթ» գեղեցիկ համար։

«Ձգտելով մեր ծառայությունները դարձնել առավել պարզ եւ հարմար, մենք մտածում ենք ոչ միայն մեր փաթեթների, այլեւ հաճախորդներին հասանելի եւ որակյալ սարքավորումով ապահովելու հնարավորության մասին։ Այս գարնանային ակցիան հենց այդ նպատակն ունի, եւ մենք ուրախ ենք առաջարկել հաճախորդներին այս նորաձեւ ու հասանելի սմարթֆոնը, իսկ փաթեթում ներառված ինտերնետի մեծ ծավալը դրա օգտագործումը կդարձնի էլ ավելի շահավետ եւ հաճելի»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Xiaomi Redmi 6A-ն աշխատում է Android 8.1 (Oreo) համակարգի հիման վրա, ունի 2 ԳԲ օպերատիվ եւ 16 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաեւ դեմքով արգելաբացման հնարավորություն, համալրված է երկու խցիկներով՝ 13 եւ 5 մեգապիքսել։ Մարտկոցի ծավալն է 3000 mAh: Սմարթֆոնն ունի երկու 4G SIM քարտ տեղադրելու հնարավորություն։