13:30 | 26.02.19 | Նորություններ | 8150

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։

Վերաբացված թանգարանի առաջին հյուրերն են դարձել Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել է շրջայց թանգարանում եւ ընկերության գլխամասային գրասենյակում։

Beeline-ի Կապի թանգարանում ներկայացված են Հայաստանում հեռախոսային կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանի հավաքածուն թույլ է տալիս ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության սարքավորումների ՝ ֆիքսված, մոբայլ եւ ինտերնետ կապի միջոցների զարգացման պատմությանը՝ 20-րդ դարի սկզբից մինչ այսօր։

Թանգարանի նմուշները ներկայացնում են նաեւ հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերը, այդ թվում՝ նրանց ներդրումը երկրաշարժի գոտում կապի վերականգնման գործում։

«Beeline-ի գլխամասային գրասենյակում լայնածավալ վերանորոգման աշխատանքների հետ կապված մենք ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել թանգարանի աշխատանքը, սակայն այսօրվանից բոլոր ցանկացողներին հպարտությամբ հրավիրում ենք այցելել մեր նորացված թանգարանը, որն ընդլայնվել է թե՛ տարածքային, թե՛ ցուցանմուշների քանակի առումով։ Ի դեպ, մեր թանգարանի հավաքածուն անընդհատ լրացվում է եւ բոլոր՝ նույնիսկ 20-րդ դարի սկզբի նմուշները սարքին են, ինչում այցելուները կարող անձամբ համոզվել»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի Թանգարանը գործում է հետեւյալ հասցեում՝ Երեւան, Ազատության պողոտա 24/1։ Այցելություններն անվճար են եւ իրականացվում են ուրբաթ օրերին՝ նախնական գրանցմամբ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է գրել org@beeline.am էլ. հասցեին կամ զանգահարել + 37410290523 հեռախոսահամարով։

Թանգարանը բացվել է 2012թ.։ Այն բազմիցս միացել է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային եւ գործունեության ընթացքում ընդունել է հազարավոր այցելուների։