17:43 | 25.02.19 | Նորություններ | 6917
Փետրվարի 15-24-ը Լոս Անջելեսում եւ Սիլիկոնյան հովտում հայկական 13 ստարտափներ մասնակցել են HyeTech Entrepreneur Immersion Program 2019 (HyeTech EIP) ծրագրին, որի ավարտին կայացած փիչինգ մրցույթում հաղթող են ճանաչվել RetentionForce եւ D'efekt ստարտափները:
D'efekt-ի ստեղծած հավելվածը հնարավորություն է տալիս արհեստական բանականության կիրառմամբ ստեղծել բազմատեսակ վիզուալ նյութեր եւ կիսվել դրանցով:
RetentionForce-ի մշակած լուծումը թույլ է տալիս պահել հաճախորդների հետաքրքրությունը գեղեցկության սրահների նկատմամբ:
HyeTech EIP ծրագրին մասնակցել է 13 ստարտափ, որոնք 10 օրերի ընթացքում ծանոթացել են Սիլիկոնյան հովտի տեխնո մշակույթին ու միտումներին։
10:50 | 23.03.17 |
Մասնակից ստարտափներն են՝ EasyDMARC, Oores, Lumzag, Expper Technologies, On Your Way, Risk Sensor, Cicero, Facehub, Dispatch, RetentionForce, Rentopian, D'efekt, LiveBoard:
HyeTech EIP-ի նպատակն է օգնել ձեռներեցներին ներգրավվել Սիլիկոնյան հովտում եւ ռեսուրսներն օգտագործել առավել արդյունավետ, բացահայտել ՏՏ ոլորտի ազդեցիկ մասնագետներին եւ գործարար առաջնորդներին, ինչպես նաեւ մրցակիցներին, գործընկերներին ու պոտենցիալ հաճախորդներին:
11:53 | 07.11.16 |
Ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Առաջինն անցկացվել է 2016թ. ապրիլին:
Կազմակերպիչներն են SmartGateVC-ն եւ Globally-ն, հովանավորները՝ HIVE Ventures-ը, Teamable, EarlyOne, SmartClick, SFL, Soft Construct ընկերություններն ու մի շարք անհատներ, որոնք կատարել են անձնական ներդրումներ։