14:12 | 25.02.19 | Նորություններ | 5341

«Ինժեներական շաբաթ»-ի միջոցառումներին արտերկրից 300 հյուր կմասնակցի

Հունիսի վերջին Հայաստանում կանցկացվի «Ինժեներական շաբաթ», որը կամփոփվի հունիսի 28-ին՝ Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվելիք Ինժեներական համաժողով-ցուցահանդեսով:

«Ինժեներական շաբաթ»-ի անցկացման մասին հուշագիր են ստորագրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` փետրվարի 23-ին Վանաձորում կայացած «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի ընթացքում:

Կողմերը տեղեկացրել են, որ «Ինժեներական շաբաթ»-ի միջոցառումները կմեկնարկեն հունիսի 24-ին՝ Երեւանում: Ակնկալվում է շուրջ 300 օտարերկրյա հյուրերի մասնակցություն: