14:24 | 21.02.19 | Նորություններ | 2368

Xiaomi-ն ներկայացրել է Mi 9 սմարթֆոնը

Xiaomi-ն ներկայացրել է Mi 9 սմարթֆոնը, որն ունի 3 տեսախցիկ եւ արագ լիցքավորման հնարավորություն:

Mi 9-ն աշխատում է Snapdragon 855 պրոցեսորով, ունի 6,39 անկյունագծով OLED էկրան, ինչպես նաեւ մատնահետքի ներկառուցված սենսոր: Սմարթֆոնն ունի 3 տեսախցիկ՝ 48 ՄՊ, 16 ՄՊ եւ 12 ՄՊ:

Մարտկոցն ունի անլար լիցքավորման հնարավորություն: Հեռախոսի հետ տրամադրվում է նաեւ 27 վատ հզորության լարային լիցքավորիչ, որի միջոցով հնարավոր է հեռախոսը ամբողջությամբ լիցքավորել 1 ժամում: Սմարֆոնի տեխնիկական հնարավորություններին կարելի է ծանոթանալ այստեղ:




Xiaomi-ն Mi 9-ի մի քանի տարբերակ է ներկայացրել՝

Mi 9 - 6 ԳԲ օպերատիվ եւ 128 ԳԲ ներքին հիշողություն ($445)
Mi 9 - 8 ԳԲ օպերատիվ եւ 128 ԳԲ ներքին հիշողություն ($490)
Mi 9 - 12 ԳԲ օպերատիվ եւ 256 ԳԲ ներքին հիշողություն ($595)
Mi 9SE - 6 ԳԲ օպերատիվ եւ 128 ԳԲ ներքին հիշողություն ($300)

Ներկայում Mi 9-ը կարելի է նախապես պատվիրել միայն Չինաստանում: Սմարթֆոնի գլոբալ ներկայացումը տեղի կունենա Բարսելոնայում՝ փետրվարի 24-ին: