11:13 | 08.02.19 | Նորություններ | 8995

Beeline-ն առաջարկում է շահել սմարթֆոն «Սիրո տոնին» ընդառաջ

Հայաստանում Beeline-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գործարկել է վիրտուալ խաղ՝ առաջարկելով Սիրո տոներին ընդառաջ շահել սմարթֆոն։

Խաղն ակտիվ է փետրվարի 7-ի ժամը 17։00-ից մինչեւ փետրվարի 13-ի ժամը 14։00-ն։ Խաղալ կարելի է թե՛ հեռախոսից, թե՛  համակարգչից։

Խաղն իրենից ներկայացնում է վիրտուալ հեռախոս, որի էկրանին հայտնվում են ապակոդավորման պատկերներ, որոնք պետք է հիշել եւ կրկնել։

«Առաջիկայում գեղեցիկ սիրո տոներ են, եւ մենք որոշեցինք մեր հաճախորդներին հաճելի անակնկալ մատուցել։ Մի քանի օրվա ընթացքում նրանք կկարողանան օգտվել այս զվարճալի եւ հիշողությունը զարգացնող խաղից, իսկ լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցները նաեւ հաճելի նվեր կստանան իրենց եւ իրենց սիրելիի համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հաղթող կճանաչվեն փետրվարի 13-ի ժամը 14։00-ի դրությամբ լավագույն երեք ցուցանիշ ունեցող մասնակիցները։ Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուքի այն օգտատերերը, ում անունն ու ազգանունը համընկնում է անձնագրային տվյալների հետ։

Խաղի ավարտին մասնակիցը կարող է տեսնել լավագույն տասնյակը։ Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 13-ին՝ ժամը 17։00-ին։

Նշենք, որ խաղի ընթացքում կարող է ծախսվել ինտերնետ՝ ըստ սակագնային փաթեթի։