11:15 | 06.02.19 | Նորություններ | 2757

    BetConstruct-ը՝ Arsenal-ի պաշտոնական գործընկեր

    BetConstruct ընկերությունը դարձել է անգլիական Arsenal ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործընկեր:

    Arsenal-ի հետ համագործակցության շրջանակում BetConstruct-ը ծրագրում է աշխատել իր խաղային ծառայություններն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

    2011թ. հիմնադրված BetConstruct ընկերությունն առցանց եւ իրական խաղային լուծումների մշակման ու մատակարարման ոլորտի ընկերություն է, որի գլխամասը Լոնդոնում է, իսկ ծրագրավորման գլխավոր գրասենյակը՝ Երեւանում: Ընկերությունն իր գործընկերներին տրամադրում է աջակցություն աշխարհի տարբեր մասերում գտնվող 14 գրասենյակներից։


    «3 դարի պատմություն ունեցող Arsenal-ի պաշտոնական գործընկեր դառնալն առանձնահատուկ հնարավորություն է BetConstruct-ի համար՝ ներկայացնելու իր նորարար տեխնոլոգիան ե ծառայությունները Arsenal-ի գլոբալ լսարանին»,- ընդգծել է BetConstruct-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը: