Փետրվարի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կկայանա EPIC ստարտափ ինկուբատորի երրորդ ծրագրի դեմո օրը:
Աշնանային շրջանի մասնակից 8 ստարտափ թիմերը կներկայանան ներդրողների, ձեռներեցների եւ ՏՏ համայնքի առաջ:
Հիշեցնենք, որ ինկուբատորի աշնանային ծրագրի թիմերը մասնակցել են 12 շաբաթյա դասընթացների:
Ծրագրի շրջանակում նրանք զարգացրել են իրենց ստարտափ գաղափարները, կառուցել եւ հաստատել բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից:
Ծրագիրը ներառել է նաեւ մասնակցություն սեմինարների, ինչպես նաեւ խորհրդատվություն փորձառու ձեռներեցներից: