17:01 | 31.01.19 | Նորություններ | 2767

Քյոլնի տեխնիկական համալսարանն ու Պոլիտեխնիկը կհամագործակցեն

Գերմանիայի Քյոլն քաղաքի տեխնիկական համալսարանն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Հուշագրի համաձայն` նշված բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան:

Վարչապետը հանդիպել է գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ եւ քննարկել գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարները: