15:32 | 25.01.19 | Նորություններ | 3689

Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ «Թվային օրակարգի» մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ունեցած իր ելույթի ժամանակ անդրադարձել է ԵԱՏՄ երկրների միջեւ բարձր տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանը:

«Համագործակցության կարեւոր ուղղություն է անդամ պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը՝ տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտների ակտիվ զարգացման եւ միության թվային օրակարգի ամբողջական իրականացման նպատակով:

ԵԱՏՄ «Թվային օրակարգը» պետք է դառնա միության կատարելագործման, դրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, վարչարարական, մաքսային եւ առեւտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը:

«Թվային օրակարգի» իրագործման շրջանակներում անհրաժեշտ է խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանը եւ անդամ պետությունների տնտեսությունների ու քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները, ինչպիսիք են միության անդամ պետություններում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, էլեկտրոնային աշխատանքային շուկայի եւ նմանատիպ այլ հարթակների ստեղծումը»: