17:08 | 24.01.19 | Նորություններ | 12216

Beeline-ը վաճառում իր բիզնեսը Վրաստանում, հայտնել է կարգավորողը

Beeline բջջային օպերատորը հեռանում է վրացական շուկայից եւ վաճառում է իր բիզնեսը այդ երկրում:

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն, այս մասին հայտարարել է Հաղորդակցության ազգային կարգավորող հանձնաժողովի ղեկավար Կախա Բեկաուրին Վրաստանի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում:

Beeline-ը Վրաստանում աշխատում է 2007 թվականից: Ռուսական բջջային օպերատորին ներկայացնում է «Վիոնի Վրաստան» ընկերությունը:

Վրաստանում Beeline-ը ավելի քան 870 հազար բաժանորդ ունի:

«Վիոնի Վրաստան» ընկերությունում դեռ չեն մեկնաբանել Հաղորդակցության ազգային հանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը: