14:49 | 23.01.19 | Նորություններ | 10806
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) Beeline-ին հանձնել է Կենտրոնի կորպորատիվ անդամակցության «Բարերար» կարգի վկայագիր՝ որպես երկարատեւ եւ արգասաբեր համագործակցության երախտագիտություն:
Beeline-ն այս վկայագիրը ստանում է արդեն երրորդ անգամ։ ԳԱԿ-ը եւ Beeline-ը համագործակցում են 2011թ.-ից:
«Թանգարանային կրթությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Beeline-ի աջակցությամբ տարիներ շարունակ մենք հնարավորություն ունենք անցկացնելու բազմապիսի ծրագրեր: Ուստի մեծ ուրախությամբ եւ երախտագիտությամբ Beeline-ին հանձնեցինք ԳԱԿ-ի կորպորատիվ անդամակցության «Բարերար» կարգը: Այսպիսով եւս մեկ անգամ մեր հավատարիմ գործընկեր Beeline-ին հայտնում ենք մեր շնորհակալությունը՝ Կենտրոնին աջակցելու եւ բեղմնավոր համագործակցությունը շարունակելու համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Այս անդամակցության վկայականը երկար բարեկամության խորհրդանիշ է։ Այն նշանակում է, որ Beeline-ը եւ ԳԱԿ-ը միավորվել են մեր երկրի համար կարեւոր գործ անելու, եւ մեր երեխաները կարող են այստեղ ստանալ ժամանակակից գեղագիտական կրթություն։ Հուսով եմ, այս տարին էլ նախորդների նման արդյունավետ կլինի, եւ վստահ եմ, որ այս կենտրոնն այցելող փոքրիկները շատ նոր բաներ կսովորեն եւ կմտերմանան արվեստի հետ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2011թ.-ից ի վեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի աջակցությամբ անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: