13:36 | 21.01.19 | Նորություններ | 2422

    Էլ. փոստի եւ Facebook-ի շուրջ 2000 հայկական հաշիվ է կոտրվել

    Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատերերին պատկանող էլեկտրոնային փոստի եւ Facebook-յան հաշիվների շուրջ 2000 մուտքային տվյալներ՝ ներառյալ հեռախոսային մուտքաբառեր։

    Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է կոտրված օգտահաշիվների ցանկը: Այն հասանելի է այստեղ:

    Այն օգտատերերին, որոնք կգտնեն իրենց տվյալները հրապարակված ցանկում, Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տվել անհապաղ փոխել գաղտնաբառերը: