12:47 | 21.01.19 | Նորություններ | 1743
Facebook-ը եւ Մյունխենի տեխնիկական համալսարանը համատեղ կհիմնադրեն անկախ հետազոտական կենտրոն, որը կզբաղվի արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայի էթիկային վերաբերող հարցերով:
Facebook-ն այդ նպատակով կտրամադրի $7,5 մլն դրամաշնորհ՝ 5 տարվա համար, ինչպես նաեւ հնարավորություն՝ օգտվելու ԱԲ տեխնոլոգիայի սեփական գործիքներից եւ ռեսուրսներից:
Ընկերությունում նշել են, որ նման կենտրոն ստեղծելու նպատակն է հակադրվել վերջերս հնչող մեղադրանքներին, որոնք վերաբերում են սոցցանցում կոնտենտ ցուցադրող եւ ֆիլտրող ԱԲ ալգորիթմների կողմնապահությանը: