11:14 | 18.01.19 | Նորություններ | 2625

EPIC-ն ընդունում է հայտեր գարնանային ինկուբացիոն ծրագրի համար

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) ընդունում է հայտեր ստարտափներից՝ գարնանային ինկուբացիոն ծրագրին մասնակցության համար:

Գրանցման հայտը հասանելի է այստեղ:

EPIC-ը ձեռնարկատիրական կրթության, համագործակցության եւ ստարտափ գաղափարների զարգացմանն աջակցող հարթակ է: Այն ՀԱՀ ուսանողների համար ստեղծում է էկոհամակարգ, որն առաջարկում է նորարարական աշխատանքային տարածքներ, տեխնիկա եւ այլ հարմարություններ, ծրագրեր եւ միջոցառումներ, ինչպես նաեւ կապ մենթորների, խորհրդատուների եւ ներդրողների հետ: