11:41 | 14.01.19 | Նորություններ | 2486

SpaceX-ը կկրճատի աշխատակիցների 10%-ին

Էլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերությունը պատրաստվում է կրճատել աշխատակիցների 10%-ին:

Լուրը ընկերությունը հաստատել է TechCrunch-ի հետ զրույցում:

SpaceX-ի տարածած հաղորդագրության համաձայն, կրճատումներն անհրաժեշտ են, որպեսզի ընկերությունը դառնա ավելի կոմպակտ՝ այն մարտահրավերների առաջ, որոնց բախվելու է ապագայում:

Ընկերության գործառնական տնօրեն Գվին Շոտվելի խոսքով, 2017թ. վերջին ընկերությունում աշխատել է շուրջ 7000 մարդ, ինչը ենթադրում է, որ խոսքը գնում է շուրջ 700 աշխատակից կրճատելու մասին:

SpaceX-ի ներկայացուցիչը, սակայն, չի նշում, թե որ բաժիններում տեղի կունենան կրճատումները:

2017թ. SpaceX-ն ավարտին է հասցրել $450 մլն արժողության ներդրումային ռաունդը, եւ, TechCrunch-ի տեղեկություններով, ներկայում բանակցությունների մեջ է եւս $500 մլն ներգրավելու նպատակով՝ ինտերնետ ծառայությունների զարգացման համար:

Հաջող բանակցությունների դեպքում, ընկերության արժեքը կարող է հասնել $30,5 մլրդ: 2018թ. ապրիլին SpaceX-ի արժեքը կազմել է $27,5 մլրդ: