17:41 | 20.12.18 | Նորություններ | 2600

    «Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ» համաժողովը կհամախմբի մասնավոր հատվածի եւ բիզնեսի 150 ներկայացուցչի

    Դեկտեմբերի 23-ից 25-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կանցկացվի «Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ» համաժողովը, որը կազմակերպում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ)՝ PMI Science-ի աջակցությամբ:

    Ֆորումի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի բիզնես եւ գիտահետազոտական հաստատություններում առկա առաջատար տեխնոլոգիաները՝ աշխատանքային կապերի խթանման, գործընկերության եւ հետագա համագործակցության նպատակով:

    Համաժողովին կմասնակցի շուրջ 150 մասնակից՝ համալսարաններից եւ հետազոտական հաստատություններից, ստարտափ ընկերություններից, ՏՏ ոլորտի եւ ինժեներական կազմակերպություններից, ինկուբատորներից:

    Միջոցառմանը մասնակցելու համար կարող են դիմել մասնավոր հատվածի եւ բիզնեսի ներկայացուցիչներ: Դիմում-հայտը հասանելի է այստեղ:

    Երկօրյա միջոցառման շրջանակում կներկայացվեն բիզնես-հետազոտական համագործակցության հաջողված պատմություններ, կանցկացվեն խմբակային սեմինարներ եւ այդ քննարկումների վերաբերյալ թիմերի ներկայացումներ:

    Համաժողովի ընթացքում գիտահետազոտական հաստատությունների /համալսարանների եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչները կհամախմբվեն հետեւյալ ոլորտների շուրջ՝

    - Մեքենայական ուսուցում / Տվյալագիտություն,
    - Մոդելավորում, Սիմուլացիա, Ճարտարագիտություն,
    - Կենսատեխնոլոգիա, Քիմիա, Նյութագիտություն / Տեխնոլոգիա: