17:20 | 05.12.18 | Նորություններ | 13347

ՎիվաՍել-ՄՏՍ-ում շարունակվում է սմարթֆոնների ամենօրյա խաղարկությունը

Դեկտեմբերի 1-ից մինչեւ 23-ը ներառյալ՝ գնելով ցանկացած սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում՝ բաժանորդները ստանում են հնարավորություն մասնակցելու խաղարկությանը եւ շահելու 19 iPhone SE 32 ԳԲ, 19 Honor 9 Lite եւ 19 Samsung Galaxy J3 (2017) սմարթֆոններից մեկը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից: Գործարքը կատարելուց հետո անհրաժեշտ է պահպանել ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը), ինչպես նաեւ գնված սմարթֆոնը:

Առաջարկը գործում է եւ՛ կանխիկ, եւ՛ ապառիկ եղանակով սմարթֆոն ձեռքբերելու դեպքում:

Սմարթֆոնների խաղարկությունները տեղի են ունենալու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ դեկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 24-ը:

Նշված ժամանակահատվածում շաբաթ եւ կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկությունները տեղի են ունենալու այդ շաբաթ եւ կիրակի օրերին հաջորդող աշխատանքային օրը:

Խաղարկության արդյունքների հրապարակմանը հնարավոր է հետեւել առցանց՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի պաշտոնական էջում: Արդյունքների հրապարակումները տեղի են ունենալու խաղարկության յուրաքանչյուր օրվա 11:00-ին, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկության արդյունքները՝ հաջորդող աշխատանքային օրվա 21:00-ին:

Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ:

Յուրաքանչյուր շահումը հրապարակելու օրվանից սկսած՝ 7 օրացույցային օրվա ընթացքում շահող մասնակիցը շահումը ստանալու համար պետք է ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այն սպասարկման կենտրոն, որտեղից ձեռք էր բերել սմարթֆոնը: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաեւ այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, եւ համապատասխան ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):