11:00 | 22.11.18 | Նորություններ | 6919

ՎիվաՍել-ՄՏՍ-ի 18 հաճախորդ սմարթֆոն եւ ավտոմեքենա է շահել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անակնկալն է մատուցել իր հաճախորդներին: 15 հաճախորդ դարձել է Honor 9 Lite սմարթֆոնի, իսկ երեքը՝ Kia Rio X-line մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր:

Հաջողակ գնորդներն անակնկալ նվերները ստացել են ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված՝ հանդիսավոր արարողության ընթացքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է խաղարկված սմարթֆոններն ու ավտոմեքենաների բանալիները:

«Իրականացված խաղարկությունը հաճելի անակնկալի հնարավորություն է ընձեռել ոչ միայն մեր բաժանորդներին, այլեւ ցանկացած գնորդի, ով օգտվել է մեր սպասարկման կենտրոններում իրականացված վաճառքից: Հասարակության լայն շրջանակներին օգտակար լինելու մոտեցումը բխում է մեր ընտրած ռազմավարությունից: Դա վերաբերում է ոչ միայն սոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացմանը, այլեւ սպասարկման ոլորտում առաջարկվող ծառայություններին: Շնորհավորում եմ հաջողակ հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում՝ մեր ծառայություններից օգտվողներին»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից 30 900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոնների գնորդները մասնակցել են Honor 9 Lite սմարթֆոնների եւ Kia Rio X-line մակնիշի ավտոմեքենաների խաղարկություններին: