10:02 | 22.11.18 | Նորություններ | 2905

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ:

Կառավարության հաղորդագրության մեջ ասվում է, որ PicsArt-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը եւ գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը նշել են, որ ընկերությունը Հայաստանում ունի 320 աշխատակից։ 30-ից ավելի աշխատակից էլ ներգրավված է Սան-Ֆրանցիսկոյի գրասենյակի աշխատանքներում։

photo © ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Ընկերության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում ՏՏ բնագավառի զարգացմանը եւ PicsArt-ի հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կրթական, համապատասխան մասնագետներով համալրման խնդիրներին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է առաջնահերթություն եւ հետաքրքրված է այս ճյուղը ներկայացնող ընկերությունների հետ համագործակցության, առկա հարցերի քննարկման եւ փոխշահավետ լուծումների հայտնաբերման հարցում: