14:53 | 07.11.18 | Նորություններ | 12306

Ucom-ի uCloud ամպային լուծումների գները նվազել են 20%-ով

Ucom ընկերության կողմից մեկուկես տարի առաջ կորպորատիվ հաճախորդների համար ներկայացրած uCloud ամպային լուծումներն այսօրվանից կտրամադրվեն առավել մատչելի՝ 20%-ով նվազած գներով։

Մասնավորապես՝ Linux/Unix կամ ազատ հասանելիություն ունեցող ցանկացած օպերացիոն համակարգով ամպային սերվերի ամսական վճարն սկսվում է 4000 դրամից եւ հասնում մինչեւ 95,000 դրամ։ Իսկ Windows օպերացիոն համակարգով uCloud-ի ամսական վճարը տատանվում է 18,000 դրամից մինչեւ 112,000 դրամ։

Յուրաքանչյուր կորպորատիվ հաճախորդ հնարավորություն ունի կարգավորելու իր կազմակերպության համար ձեռք բերված ամպային սերվերների պարամետրերն ըստ սեփական հայեցողության։ Որոշ պարամետրեր կարգավորվում են սիմվոլիկ լրավճարով։

uCloud-ը թույլ է տալիս ընդհանուր հարթակում մի քանի տեսակի սերվերներ միավորել ու վերջնական օգտագործողներին հաշվարկային ռեսուրսներ տրամադրել վիրտուալ/ առանձնացված սերվերների եւ ցանցային ենթակառուցվածքների տեսքով (IaaS - Infrastructure as a Service):

«uCloud-ի հիմնական առանձնահատկությունը ռեսուրսների գնման հնարավորությունն է՝ ըստ հաճախորդի կարիքների: Սա նշանակում է, որ կարիք չկա ձեռք բերելու ավելի հզոր ու թանկ սերվեր պարզ խնդիրների լուծման համար: Բացի այդ, հնարավորություն կա հաճախորդին հատկացված սերվերի կարգավորումները դինամիկ կերպով փոփոխելու՝ առանց ամբողջ ծառայության դադարեցման»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող, այնպես էլ ոչ ռեզիդենտ հաճախորդներին:

uCloud ծառայության, ինչպես նաեւ դրա արժեքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ: Ծառայությունը հնարավոր է պատվիրել՝ զանգահարելով (060) 65 77 77 հեռախոսահամարին: