11:50 | 03.11.18 | Նորություններ | 12108

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային սարքերի ապառիկ ձեռքբերման նոր պայմաններ է առաջարկում

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացրել է, որ իր սպասարկման կենտրոններում «Ինեկոբանկ»-ի միջոցով հնարավոր է ապառիկ եղանակով գնել բջջային սարքեր՝ տարեկան 0% դրույքով եւ առաջին 12 ամսվա ընթացքում առանց սպասարկման վճարի։

    Պայմաններն են՝

    - Կանխավճար՝ 0%
    - Տարեկան դրույք՝ 0%
    - Ամսական սպասարկման վճար (առաջին 12 ամսվա ընթացքում)՝ 0%
    - Ամսական սպասարկման վճար (հաջորդ 24 ամսվա ընթացքում)՝ 1.3%
    - Վարկի սահմանաչափ՝ 50,000 – 1,500,000 դրամ
    - Վարկի ժամկետ՝ 36 ամիս

    Առաջարկը գործում է մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը: