16:02 | 02.11.18 | Նորություններ | 13130

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեկնարկել է բջջային ցանցի վերազինման աշխատանքները

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է իր բջջային ցանցի տեխնիկական վերազինման եւ արդիականացման մասշտաբային աշխատանքներ, որոնց շնորհիվ ընկերության բաժանորդներն առաջիկայում հնարավորություն կստանան օգտվելու բջջային կապի ամենատարբեր ծառայություններից՝ որակապես նոր մակարդակով:

    Աշխատանքները նախատեսվում է կատարել հատուկ մշակված փուլային գրաֆիկով, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել դրանց իրականացման ընթացքում բաժանորդներին պատճառվող հնարավոր անհարմարությունը եւ ժամանակավոր խափանումների հավանականությունը:

    Ավելին, արդիականացման աշխատանքների կատարման աշխարհագրության եւ ժամանակացույցի, ինչպես նաեւ կապի հնարավոր խափանումների մասին բաժանորդները կտեղեկացվեն նախապես՝ SMS հաղորդագրությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջի միջոցով:

    ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը հնարավոր անհարմարության համար: