11:02 | 30.10.18 | Նորություններ | 11169

Ամստերդամում ամփոփվել է ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ը

Ամստերդամում կայացել է ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon 2018-ը, որին մասնակցել են նաեւ Հայաստանում Beeline-ի աշխատակիցները։

Digithon–ի շրջանակում ՎԵՈՆ խմբի մաս կազմող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները մշակել են նորարարական եւ արդիական թվային ծառայությունների նախատիպեր:

Մարաթոնին մասնակցել են խմբի 11 երկրներում անցկացված տեղական Digithon-ների հաղթող թիմերը։ Այդ թիմերի մասնակիցներից գլոբալ Digithon-ին ձեւավորվել են ինը թիմեր, որոնց կազմում ընդգրկվել են տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանում Beeline-ի վեց աշխատակիցները։

24 ժամվա ընթացքում թիմերը մշակել են իրենց գաղափարները եւ պատրաստել են նախատիպեր, որոնք ներկայացրել են մասնագիտական հանձնաժողովի եւ գործընկերների դատին։ Լավագույն եռյակի ընտրությունն անցկացվել է երկու փուլով. կիսաեզրափակչին թիմերի համար քվեարկել են մարաթոնին առցանց հետեւող իրենց գործընկերները ՎԵՈՆ խմբի ընկերություններից, իսկ եզրափակչում՝ մասնագիտական հանձնաժողովը։

Արդյունքում ընտրվել է երեք հաղթող թիմ, որոնցից երկուսում՝ առաջին եւ երրորդ տեղերը զբաղեցրած թիմերում կան Հայաստանում Beeline-ի ներկայացուցիչներ։ Առաջին տեղը գրաված Digital Ninjas թիմը կայցելի Սիլիկոնային հովիտ եւ առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։

«ՎԵՈՆ խմբի համար շատ կարեւոր է մշտապես զարգացնել իր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները եւ բացահայտել նրանց ներուժը։ Վստահ եմ, որ տարբեր երկրներից մեր գործընկերների հետ հանդիպումը եւ արդիական ու նորարական լուծումների մշակումը մեծ խթան կլինի թե՛ մեր աշխատակիցների, թե ընկերության զարգացման համար։ Իհարկե, առանձնահատուկ պետք է նշեմ գլխավոր մրցանակը, որը նույնպես մեզ բոլորիս կօգնի ավելի լավ հասկանալ ժամանակակից թվային աշխարհում հաջողության հասնելու գաղտնիքները»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած Hackers Eating Crackers եւ Guardians of VEON խմբերը նույնպես կստանան մրցանակներ՝ համապատասխանաբար այցելություն Ուկրաինայում եւ Ղրղզստանում գործող ընկերությունների թվային թիմերի գրասենյակներ։