12:46 | 26.10.18 | Նորություններ | 3671

Հայաստանում մտադիր են Գլոբալ ինովացիոն հաբ ստեղծել

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում քննարկվել է Հայկական գլոբալ ինովացիոն հաբի ստեղծման առաջարկը:

Նախարարությունում նշել են, որ առաջարկի հեղինակներն են Էմմա Առաքելյանը, Կարեն Գյուլբուդաղյանը եւ Աննա Բենեթը:

Նրանք ներկայացրել են տեղեկատվություն առաջարկվող ծրագրի վերաբերյալ: Մի շարք նախարարությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

Հայկական գլոբալ ինովացիոն հաբի ստեղծման առաջարկի հեղինակներին էլ ներկայացվել է տեղեկատվություն Հայաստանում ազգային բիզնես ինկուբատորի ստեղծման ծրագրի վերաբերյալ՝ առաջարկելով քննարկել համագործակցության հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը քննարկման ընթացքում նախանշված ուղղություններով: