12:39 | 26.10.18 | Նորություններ | 11919

Beeline-ը ներկայացրել է արտադրական պրակտիկաների իր երկարամյա փորձը

Հայաստանում Beeline-ը մասնակցել է «Բուհական պրակտիկաների կազմակերպումը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ամփոփիչ համաժողովին։

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈւԱԱ) նախաձեռնությամբ Գիտակրթական հարցերով հանձնաժողովը ներկայացրել է ուսումնական պրակտիկաների վերաբերյալ ուսումնասիրությունը, որի նպատակն է՝ բացահայտել ներկայումս պրակտիկաների իրականացման տարատեսակ ձեւերը, բացահայտել խնդիրներն ու թերացումները։

Համաժողովի ընթացքում պրակտիկաների արդյունավետ կազմակերպման իրենց փորձով հանդես են եկել տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղի է ունեցել առանձին պանելային քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանում Beeline-ի փորձը։

«Հանդիսանալով երկրի խոշորագույն եւ գրավիչ գործատուներից մեկը, մեր ընկերությունը ստաժավորման ընթացքում հնարավորություն է ընձեռում ուսանողին անմիջապես աշխատանքի վայրում տեսնել եւ ծանոթանալ թե ինչպես է աշխատում մեծ կորպորացիան, ինչպես են ստեղծվում մեր ծառայությունները՝ գործնականում կիրառելով ԲՈՒՀ-ից արդեն ստացված տեսական գիտելիքները։ Հուսով ենք, որ մեր ընկերությունում ստացված գիտելիքներն երիտասարդները կկիրառեն իրենց ապագա մասնագիտական աճի ընթացքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Ներկայացվել է նաեւ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը, որը մեկնարկել է 2008թ.: Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրերի։ Ծրագրին մասնակցելու համար դիմում են բարձր կուրսերի ուսանողները (3-րդ եւ բարձր կուրսեր), որոնք աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ եւ վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։

Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական եւ այլն։ Ստաժավորումը հաջողությամբ անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում: