13:43 | 24.10.18 | Նորություններ | exclusive 6725

SmartGateVC-ն ՏՏ ոլորտի հայրենադարձությանը միտված ծրագիր է գործարկել

SmartGateVC հիմնադրամը ներկայացրել է նոր նախագիծ՝ #landed, որի նպատակն է աջակցել տեխնոլոգիական ոլորտի հայերին ողջ աշխարհից՝ ինտեգրվել Հայաստանի ՏՏ համայնքին:

Itel.am-ին SmartGateVC-ում տեղեկացրել են, որ #landed-ը նախատեսված է ինժեներների, գիտնականների, բիզնեսի զարգացման, մարքեթինգի, վաճառքների, պրոդուկտ մենեջմենթի, ֆինանսների եւ այլ ուղղությունների մասնագետների համար:

Նախագծի մանրամասները հասանելի են այստեղ:


Հիմնադրամում նշել են, որ #landed-ի գաղափարն առաջացել է, երբ Կալիֆոռնիայում բնակվող LegatumX ընկերության տնօրեն Արմեն Ռոստամյանն այս ամառ որոշել է տեղափոխվել Հայաստան:


$3մլն թիրախային կապիտալով SmartGateVC հիմնադրամը մինչեւ $100 հազ. ներդրումներ է կատարում նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներում: Հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, անվտանգությունը եւ իրերի ինտերնետը:

Հիմնադրամն այս տարվա փետրվարին հայտարարեց, որ ներդրում է ստացել ամերիկացի վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերից, որը Skype, Baidu, Hotmail եւ Tesla ընկերություններում առաջին ներդրողներից է: Երեւանում ֆոնդը գործում է Hero House քովորքինգ տարածքում: