10:39 | 24.10.18 | Նորություններ | 9269
Beeline-ն իրականացնում է ակցիա, որի շրջանակում Huawei Y6 Prime սմարթֆոնները վաճառվում են կապի ծառայությունների հետ միասին։
Ձեռք բերելով կանխավճարային «Սմարթ 2500+» փաթեթին միացված սմարթֆոն, բաժանորդը կստանա 25 ԳԲ շարժական ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում։ Օգտվել առաջարկից հնարավոր է վարկով՝ ամսական վճարելով 3500 դրամ, կամ միանվագ վճարելով 84 000 դրամ։ Վարկը ձեւակերպվում է 24 ամսով։ Ակցիան գործում է մինչեւ 2018թ. նոյեմբերի 20-ը։
«Ձեռք բերելով սմարթֆոն Beeline-ում, մեր հաճախորդները միանալու են բջջային կապի հատուկ սակագնին, ինչպես նաեւ ստանալու են շարժական ինտերնետի մեծ ծավալ։ Մեծ հնարավորություններ ունեցող սմարթֆոնի եւ Beeline-ի որակյալ 4G եւ 3G ինտերնետ կապի շնորհիվ մեր հաճախորդների համար բջջային կապի բոլոր ծառայություններից օգտվելը կլինի առավել հարմար եւ շահավետ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Huawei Y6 Prime սմարթֆոնի էկրանը 5,7 դյույմ է, այն ունի IPS մատրիցա եւ աշխատում է Android 8.0 համակարգի հիման վրա: Մարտկոցի ծավալը 3000 մԱժ է, դա թույլ է տալիս լիցքավորումից հետո հեռախոսն ակտիվորեն օգտագործել շուրջ 24 ժամ։