11:14 | 03.10.18 | Նորություններ | 14786
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Յունիբանկի միջոցով ապառիկ եղանակով ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել բջջային սարքեր՝ տարեկան 0% դրույքով, 0% կանխավճարով, առավելագույնը 12 ամիս ժամկետով եւ առանց որեւէ սպասարկման վճարի:
Սարքի նվազագույն արժեքը պետք է կազմի 29 900 դրամ:
Բջջային սարքերի ապառիկ ձեռքբերման համար վարկի առավելագույն սահմանաչափը 1 500 000 դրամ է:
«Կարեւորելով հաճախորդների հարմարավետության սկզբունքը՝ ապառիկը կձեւակերպվի տեղում: Առաջարկը գործում է մինչեւ 2018թ. հոկտեմբերի 31-ը եւ ընդգրկում է շարժական սարքերի լայն շրջանակ՝ գնային տարբեր կատեգորիաներում»,- ասված է հաղորդագրությունում: