16:31 | 01.10.18 | Նորություններ | 16759
iPhone XS եւ iPhone XS Max սմարթֆոնների տեսականին սեպտեմբերի 28-ից հասանելի է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում։
Հեռախոսները հասանելի են երեք տարբերակով՝ մոխրագույն, արծաթագույն եւ ոսկեգույն։
64 ԳԲ հիշողությամբ iPhone Xs Max սմարթֆոնի արժեքն է 739 900 դրամ, 256 ԳԲ հիշողությամբ՝ 839 900 դրամ, 512 ԳԲ հիշողությամբ՝ 959 900 դրամ։
64 ԳԲ հիշողությամբ iPhone Xs սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 669 900 դրամով, 256 ԳԲ հիշողությամբ՝ 779 900 դրամով, իսկ 512 ԳԲ հիշողությամբ՝ 899 900 դրամով։
«Apple ապրանքանիշի սիրահարների համար ունենք շատ լավ լուր։ Երկար սպասված նոր iPhone սմարֆոններն արդեն առկա են մեր գրասենյակներում եւ ցանկացողներն կարող են ձեռք բերել իրենց համար նախընտրելի մոդելը։ Beeline-ի պարզ եւ հարմար ծառայությունների հետ միասին դա կլինի հիանալի եւ շահավետ ձեռքբերում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ընկերությունում տեղեկացրել են, որ ապառիկը կարելի է ձեւակերպել 12, 18 եւ 24 ամսով, իսկ վճարումները կատարել բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում եւ առցանց:
Առաջարկի շրջանակում ապառիկը ձեւակերպվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կամ Յունիբանկի միջոցով։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ կամ Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակում: