17:10 | 25.09.18 | Նորություններ | 9483

Fnet ընկերությունը մեկնարկել է նոր՝ IPTV ծառայությունը

Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի մատակարար Family Network (Fnet) ընկերությունը Նորագավիթի իր բաժանորդների համար սեպտեմբերի 24-ին կազմակերպել էր անակնկալներով լի՝ «Հավես օր»:

Որպես նվեր հավատարիմ բաժանորդներին՝ Fnet-ն առաջինը Նորագավիթում մեկնարկել է իր նոր բազմաֆունկցիոնալ ծառայությունները՝ IPTV, թվային որակի հեռուստաալիքները:

Տեղի բաժանորդները ստացել են թվային հեռուստատեսության ծառայությունը անսահմանափակ հեռուստացույցների միացնելու, իսկ IPTV-բաժանորդները՝ Catchup-ի, ֆիլմեր պատվիրելու, մինչեւ 60Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետի եւ անվճար WiFi-ի հնարավորություն:

«Family Network ընկերությունը միշտ հանդես է եկել եւ շարունակելու է ներկայանալ նորարարական առաջարկներով ոչ միայն Նորագավիթի, այլեւ մայրաքաղաքի այլ համայնքների, եւ Հայաստանի տարբեր քաղաքների, մարզերի եւ գյուղերի բնակիչներին, ովքեր գնահատում են նորը, արագն ու որակյալը»,- ասված է հաղորդագրությունում:

Միջոցառմանը ներկա նորագավիթցիներին ողջունել է Family Network ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանը՝ շնորհակալություն հայտնելով տարիների ցուցաբերած վստահության եւ Fnet-ի ծառայություներն ընտրելու համար։

«Սիրելի նորագավիթցիներ, այնքան հպարտ եւ ուրախ եմ այստեղ տեսնելու այսքան շատ ակտիվ եւ համախմբված ընտանիքներ: Մեր ընտանիքն այստեղ, ձեզ հետ է 2016 թվականից: Եվ այսօր մեր շնորհակալական խոսքն ենք ասում ձեզ, թե՛ արեւոտ անխափան, եւ թե՛ դժվար վթարներով oրերին մեզ հետ հավատարիմ, ըմբռնող եւ անդավաճան լինելու համար։ Ներկայում Fnet-ը նորարարական փոփոխություն է կատարում իր ցանցում ու ծառայությունների շարքում եւ առաջին հերթին դրանք կիսում է հենց ձեզ հետ: Մենք կարեւորում ենք այն հանգամանքը, որ internet-ը եւ հեռուստատեսությունը պետք է հասանելի լինեն բոլորին, քանզի դրանք պատուհան են դեպի աշխարհ, դեպի բուռն գործընթացներ եւ իրադարձություններ մուտք գործելու համար, բայց նաեւ չպետք է մոռանալ, որ այսօրվա թվայնացված սերնդին (google generation-ին) հարկավոր է աշխուժացնել՝ հետ բերել դեպի բակեր, դեպի խաղեր, դեպի կենդանի շփումը: Fnet-ը կօգնի ձեզ լինել քաջ տեղեկացված եւ ակտիվ շփման մեջ»,- ասել է Family Network ընկերության համահիմնադիր Գեւորգ Ենգիբարյանը:

«Հավես օր» միջոցառման շրջանակում Family Network ընկերությունն իր բաժանորդների համար անցկացրել է խաղարկություն, որի ժամանակ մասնակիցները շահել են «Երեւանյան գունազարդ վազք 2018» (Yerevan Color Run 2018) մասնակցության տոմսեր, որի հովանավորն է Fnet-ը:

«Fnet-ը մշտապես կարեւորել եւ ուշադրության կենտրոնում է պահում ընտանիքի բոլոր անդամների համար հետաքրքիր ժամանցի արդյունավետ կազմակերպումը:

«Հավես օր» միջոցառումն ուներ հագեցած օրակարգ, որի շրջանակում նախատեսված էին բազմաթիվ ակտիվություններ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար. խաղեր, ֆլեշմոբ, հետաքրքիր շոու ծրագիր ծաղրածուների, մուլտհերոսների, խաղավարների մասնակցությամբ: Միջոցառումն ուղեկցվեց ուրախ երաժշտությամբ եւ հյուրասիրությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Family Network-ը Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի առաջատար մատակարարներից է: Ընկերությունը Նորագավիթում հասանելիություն է ապահովում 2016-ից՝ մատակարարելով բարձրորակ ինտերնետ եւ հեռուստատեսության ծառայություններ: Fnet-ն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում եւ մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաեւ catch up գործառույթ) եւ գերարագ ինտերնետ՝ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:

Ընկերությունը տրամադրում է 80 ընտրյալ ալիք եւ որակյալ ինտերնետ Երեւան քաղաքի Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նորագավիթ համայնքներում, ինչպես նաեւ Արարատի մարզի Նոր Խարբերդ, Այնթափ, Մարմարաշեն, Նոր Կյուրի, Ջրահովիտ, Մրգավետ,Արեւաբույր գյուղերում եւ Կոտայքի մարզի Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Բալահովիտ, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերում ու Աբովյան քաղաքում: Family Network-ը մատակարարում է կաբելային հեռուստատեսություն ու ինտերնետ բազմաբնակելի շենքերում եւ սեփական տներում: