13:33 | 07.08.18 | Նորություններ | 12638

Google Generation-ը հետ բերել դեպի սպորտ. Fnet-ի համահիմնադիր Գեւորգ Ենգիբարյան

Թվային դարաշրջանում բարձր տեխնոլոգիաները շարունակում են սրընթաց կերպով զարգանալ եւ ներթափանցել կյանքի գրեթե բոլոր ոլորտներ՝ վերափոխելով այսօրվա արդեն թվայնացված սերնդի ապրելակերպը: Մարդիկ ավելի շատ ժամանակ են տրամադրում համակարգիչներին, սմարթ հեռախոսներին, տարաբնույթ գաջեթներին, քան առաօրյա շփմանը, ակտիվ խաղերին, սպորտին: Այդ խնդրի կրողը հատկապես երիտասարդությունն է:

Family Network (Fnet) ընկերությունը, որպես ինովացիոն հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից մեկը, մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի մատակարար, հաշվի առնելով խնդրի արդիականությունն ու կարեւորությունը, տարաբնույթ նորարարական լուծումներին զուգահեռ մշտապես այնպիսի միջոցառումների կողքին է, որոնք ուղղված են ֆիզիկապես եւ մտավոր առողջ, ուժեղ եւ խելացի ընտանիքի եւ սերնդի ձեւավորմանն ու զարգացմանը:

Որպես սոցիալապես պատասխանատու բիզնես, Family Network-ը մշտապես աջակցում է Հայաստանում առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը: Առողջ ապրելակերպի մասսայականցման, երիտասարդների եւ նրանց ընտանիքի անդամների համատեղ ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումները, հասարակության ընդհանուր զարգացմանն ուղղված նախագծերը մշտապես գտնվում են Fnet-ի ուշադրության կենտրոնում:

Ընկերությունն օգոստոսի 4-ին Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից կազմակերպված առողջ ապրելակերպին ուղղված ամենամյա ամենածավալուն միջոցառումներից մեկի՝ «ՎՈՐՔԱՈՒԹ  ՖԵՍԹ 2018»-ի գլխավոր հովանավորն էր: Ողջունելով «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018» փառատոնի մասնակիցներին՝ Family Network ընկերության համահիմնադիր Գեւորգ Ենգիբարյանն ասել է.

«Այնքան հպարտ եւ ուրախ եմ՝ այստեղ տեսնելով այսքան շատ սպորտային, առույգ եւ ակտիվ երիտասարդներ եւ ընտանիքներ: Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիան այս նախաձեռնությամբ շատ պատասխանատու եւ կարեւոր առաքելություն է իրականացնում՝ փոխելով այսօրվա «թվայնացված սերնդի»՝ այսպես կոչված google generation-ի կյանքը, հետ բերելով նրանց դեպի շփումը, բակային խաղերը, սպորտը։ Սպորտը ջանք է, եռանդ, կամքի ուժ... Եվ այդ եռանդով ու կամքի ուժով 3 երիտասարդներով ուղիղ 9 տարի առաջ հիմնեցինք FamilyNetwork-ի՝ մեր այն ժամանակ փոքրիկ ընտանիքը, որն այսօր արդեն ունի 50 աշխատակից, բաժանորդների բազմահազար բանակ, մի խոսքով՝ իսկական մեծ, չաղ, հավեսով հայկական ընտանիք»:

photo © Family Network


«ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»-ի շրջանակում Fnet-ն իր բաժանորդների համար անցկացրեց խաղարկություն, որի ժամանակ մասնակիցները շահեցին թեմատիկ մարզական պարագաներ՝ հեծանիվ, անվակոշիկ (ролики), ինքնագլոր (самокат), սքեյթբորդ, ինչպես նաեւ բրենդավորված այլ նվերներ:

Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի առաջատար մատակարարներից մեկը՝ Family Network-ը տոնեց իր հիմնադրման 9-րդ, իսկ «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ»-ը՝ 6-րդ տարեդարձը: Այդ առթիվ միջոցառման ընթացքում մասնակիցների համար պատրաստվել էին բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ եւ, իհարկե, շատ համեղ ծննդյան տորթ:

Family Network ընկերությունը Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի առաջատար մատակարարներից է: Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում եւ ամենամոտ ապագայում նախատեսում է հեռուստատեսության ծառայության մատակարարում (նաեւ catch up գործառույթ) եւ գերարագ ինտերնետ` արդեն օպտիկամանրաթելային ցանցի միջոցով։ Ընկերությունը տրամադրում է 84 ընտրյալ ալիք եւ որակյալ ինտերնետ Երեւան քաղաքի Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նորագավիթ համայնքներում, ինչպես նաեւ Արարատի մարզի Խարբերդ, Այնթափ, Մարմարաշեն, Նոր Կյուրի, Ջրահովիտ, Մրգավետ,Արեւաբույր գյուղերում եւ Կոտայքի մարզի Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Բալահովիտ, Նոր Գյուղ, Կոտայք համայնքներում ու Աբովյան քաղաքում: Family Network-ը մատակարարում է կաբելային հեռուստատեսություն եւ ինտերնետ թե բազմաբնակարան շենքերում, թե առանձնատներում: