11:55 | 25.09.18 | Նորություններ | exclusive 20384

    Հայտնի են Seedstars-ի երեւանյան եզրափակչին մասնակցող ստարտափները

    Հայտնի են այն 10 ստարտափները, որոնք սեպտեմբերի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կմրցեն Seedstars միջազգային մրցույթի երեւանյան փուլի եզրափակչում:

    Դրանք են՝

    D'efekt - համատեղ կոնտենտ ստեղծելու, խմբագրելու եւ էֆեկտներ ստանալու գործիք

    eSwap - էլեկտրոնային կոմերցիայի կառավարման համակարգ

    Expper Technologies - ստարտափը ներկայացնում է ծառայություններ մատուցող Robin ռոբոտը, որը հեշտացնում եւ հարմարավետ է դարձնում հաճախորդների սպասարկումը

    Factor Fan - հարթակն օգնում է դեռահասներին գնել իրենց նախընտրած վիդեո խաղը քրաուդֆանդինգ հարթակի միջոցով՝ ընկերների եւ ընտանիքի աջակցությամբ

    FastmedPharmacy - հավելվածը միավորում է դեղատները, բժիշկներին եւ հիվանդներին

    InnoPark - ստարտափն իրական ժամանակում տրամադրում է տեղեկատվություն՝ ազատ ավտոկայանատեղիների մասին

    PayVA - կորպորատիվ վճարումների համակարգ, որն օգտատիրոջ ամենօրյա ծախսերը դարձնում է արդյունավետ

    SunD - Vitamin D Tracker - հավելվածն օգտագործում է մոբայլ սարքի տեսախցիկը եւ հաշվում այն ժամանակը, որը հարկավոր է, որ երեխան մնա արեւի տակ՝ ստանալու Վիտամին D-ի անհրաժեշտ չափաբաժինը

    Breedge - ուսանողներին եւ գործատուներին կապող հարթակ

    ForestBerg - անտառների խելացի մոնիթորինգի համակարգ, որը թույլ է տալիս պաշտպանել անտառները հրդեհներից, ապօրինի ծառահատումներից եւ որսից

    Հիշեցնենք, որ մրցույթին դիմող ստարտափը պետք է 2 տարուց պակաս պատմություն ունենա, $500 հազ.-ից պակաս ներդրում ներգրաված լինի, ինչպես նաեւ ունենա մինիմալ կենսունակ պրոդուկտ (MVP):

    Երեւանյան փուլի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու Շվեյցարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչեւ $1 մլն ֆինանսավորում: Երեւանյան հաղթող ստարտափը նաեւ կմասնակցի տարածաշրջանային համաժողովին՝ ստանալով մենթորների, հաջողակ ձեռներեցների եւ այլ ներդրողների կողմից խորհրդատվություն:

    Միջոցառմանը ներկա լինելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: Մրցույթի տեղական փուլի կազմակերպիչն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Գլխավոր գործընկերն է SoftConstruct ընկերությունը:

    Հիշեցնենք, որ 2017թ. Seedstars-ի երեւանյան հաղթողը Chessify ստարտափն էր: 2016թ. Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացրեց Earlyone-ը: 2015թ. մրցույթի հայաստանյան հաղթող EyeCare թիմը հայտնվեց Seedstars World-ի լավագույն տասնյակում: Իսկ 2013թ. SoloLearn-ն ընդգրկվեց Seedstars World-ի լավագույն եռյակում: