16:19 | 18.09.18 | Նորություններ | 12383
Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։
Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն իրենց նախընտրած օրերին, օրական 250 դրամով կստանան 1 ԳԲ գերարագ ինտերնետ՝ նախկին 500 ՄԲ-ի փոխարեն:
Եթե բաժանորդներին անհրաժեշտ լինի ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ՝ առավել երկար ժամկետով, ապա նրանք կարող են ակտիվացնել գերարագ ինտերնետի փաթեթներ՝ մոդեմի ինտերֆեյսից 111 համարին ուղարկելով SMS՝ համապատասխանաբար 1GB, 4GB կամ 8GB բովանդակությամբ։
«Գերարագ ինտերնետի 1ԳԲ փաթեթը կակտիվանա 7 օրով՝ 1000 դրամի դիմաց, 4ԳԲ փաթեթը կակտիվանա 15 օրով՝ 2000 դրամի դիմաց, իսկ 8ԳԲ փաթեթը հնարավոր կլինի սպառել 30 օրվա ընթացքում՝ վճարելով 3000 դրամ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Մինչեւ գերարագ ինտերնետի փաթեթի վավերականության ժամկետի ավարտը համապատասխան ներառումները սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից՝ մինչեւ 64 կբ/վ արագությամբ՝ մինչեւ տվյալ օրվա 23:59:59: