14:23 | 11.09.18 | Նորություններ | 14813

Ucom-ը ներկայացրել է «uKid` մանկական խելացի ժամացույցը

Նոր ուսումնական տարվա սկզբին Ucom ընկերությունը հանդես է եկել «uKid` մանկական խելացի ժամացույց» նորարարական առաջարկով։

Հայալեզու uKid-ն առաջարկում է կյանքի կոչել «Ազատ երեխա, անհոգ ծնողներ» կարգախոսը։

Այն նախատեսված է 4-12 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար, ովքեր այսուհետ հնարավորություն ունեն մշտապես կապի մեջ լինելու իրենց զավակների հետ, ուղարկել ծանուցումներ եւ հաղորդագրություններ, նաեւ ցանկացած ժամանակ հստակ իմանալ երեխաների գտնվելու վայրը։ Ծնողները նաեւ կկարողանան օրվա պլանի վերաբերյալ հիշեցումներ ուղարկել երեխային, ինչպես նաեւ հետեւել նրանց քայլերի հաշվարկին։

«uKid մանկական հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել uKid սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում՝ վճարելով 20 000 դրամ կանխավճար, այնուհետեւ 12 ամսվա ընթացքում ամսական 2500 դրամ սարքի համար եւ 2000 դրամ՝ սակագնային պլանի: Բաժանորդագրության 12 ամիսը լրանալուց հետո բաժանորդը կվճարի միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը: Նշյալ սակագնային պլանի շրջանակներում ամսական ընդամենը 2000 դրամով երեխան կստանա անսահմանափակ րոպեներ եւ անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում, նաեւ 1 ԳԲ ինտերնետ՝ խելացի հեռախոսի մի շարք գործառույթներից օգտվելու համար»,- նշել են Ucom-ում:

Ծնողը կկարողանա ներբեռնել եւ տեղադրել uKid հավելվածն iOS կամ Android համակարգով աշխատող իր սմարթֆոնում, ամեն րոպե տեղեկանալ երեխայի գտնվելու վայրի մասին, զանգել նրան կամ ուղարկել կարճ տեքստային հաղորդագրություններ, ստանալ ծանուցումներ, երբ երեխան ծնողի կողմից նախապես սահմանված ապահով գոտուց դուրս է գալիս, ակտիվացրել է արտակարգ ռեժիմը կամ էլ արտակարգ իրավիճակում է հայտնվել։

«Որպես նորարարական հայկական ընկերություն Ucom-ը հասկանում է, որ մինչ այսօր տեղական շուկան խիստ սահմանափակ եւ ոչ համալիր լուծման տարբերակներ է առաջարկել իրենց երեխաների համար անհանգստացող բոլոր ծնողների համար։ Հայաստանում առկա տարբերակները հայալեզու չեն, աշխատում են հիմնականում 2G ցանցում, հավելվածները թերություններով են, ինտերնետ-կապի կարգավորումը կարող է ժամեր պահանջել։ Իսկ uKid-ը պարզապես մանկական խելացի ժամացույց ու հավելված չէ, այն մեսրոպատառ հայերենը հասկացող կարեւորագույն գործիք է, որը թույլ է տալիս ծնողներին եւ երեխաներին մշտապես կապի մեջ մնալ առավել անվտանգ, ապահով եւ հուսալի լուծման շնորհիվ։ Ավելին՝ սարքավորումները սերտիֆիկացված են եվրոպական շուկայի համար, տոքսիկ չեն, ժամացույցի ճառագայթումն ավելի քիչ է, քան հեռախոսներինը», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

uKid մանկական խելացի ժամացույցն աշխատում է միայն Ucom SIM քարտերի հետ։