14:38 | 10.09.18 | Նորություններ | 4031
Twitter միկրոբլոգն ավելացրել է ուղիղ եթերում աուդիո հեռարձակումներ անելու հնարավորություն iOS հավելվածում եւ Periscope-ում:
Աուդիո հեռարձակման հեղինակը կկարողանա դիտել հեռարձակումների վիճակագրությունը, այդ թվում ստանալ տեղեկատվություն, թե քանի մարդ է իրեն լսել, որքան ժամանակ շարունակ, քանիսն են լսել մեկից ավելի անգամ եւ այլն:
Հեռարձակումներին հետեւել կկարողանան Twitter-ի բոլոր օգտատերերը:
Sometimes you just want to talk, without being on camera. We’re launching audio-only broadcasting, so your followers can hear, but not see you.
— Twitter (@Twitter) September 7, 2018
Rolling out now for iOS. pic.twitter.com/tBsm37NcdH
«Երբեմն ուզում ես ուղղակի խոսել՝ առանց տեսախցիկի առաջ կանգնելու: Մենք գործարկում ենք աուդիո հեռարձակումների գործառույթ, որպեսզի ձեր հետեւորդները կարողանան ձեզ ոչ թե տեսնել, այլ լսել»,- նշել են ընկերությունում:
Նշենք, որ դեռ հայտնի չէ, թե նոր գործառույթը երբ հասանելի կդառնա Andrօid օգտատերերին: