17:20 | 03.09.18 | Նորություններ | 8356

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Dasaran կրթական կենտրոն

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Dasaran կրթական կենտրոն:

Այցի ընթացքում Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել արդիական կրթաձեւերի, ներառական կրթության եւ ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի վերաբերյալ աշխատանքային սեմինարին՝ նախատեսված հանրակրթական դպրոցներում դասավանդող մանկավարժների համար:


Նախագահը ծանոթացել է Dasaran-ի կողմից մշակված E-stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքին, որը հնարավորություն է տալիս ընդգրկուն կերպով դիտարկել հանրակրթական համակարգի բոլոր շերտերն ու վերլուծել դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողականը, ինչպես նաեւ ժողովրդագրական տվյալների դինամիկան:

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ կենտրոնում աշակերտների համար անցկացվող «Առաջին բուժօգնություն» հատուկ դասին, որը միտված է աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքաձեւերի մասին իրազեկվածության բարձրացմանը։

«Երազանքը դա հետազոտելու, ճշմարտությունը գտնելու լավագույն ճանապարհներից մեկն է, առանց երազանքի չգիտես՝ ուր գնաս», - երեխաների հետ զրույցում նշել է Արմեն Սարգսյանը: