15:08 | 31.08.18 | Նորություններ | 12462

ՎիվաՍել-ՄՏՍ-ը խաղարկում է KIA Rio X-Line ավտոմեքենաներ եւ Honor 9 Lite սմարթֆոններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ը 30 900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոն գնելիս գնորդը հնարավորություն է ստանում մասնակցելու KIA Rio X-Line մակնիշի 3 ավտոմեքենայի եւ 15 Honor 9 Lite սմարթֆոնների խաղարկությանը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից՝ կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը եւ ՀԴՄ կտրոնը:

Խաղարկության հաղթողը կորոշվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ պատահականության սկզբունքով, 2018թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին:

Խաղարկության ընթացքին եւ արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետեւել առցանց 2018թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: