10:54 | 30.08.18 | Նորություններ | 3948

Facebook-ի վիդեո հարթակը հասանելի է դարձել ամբողջ աշխարհում

YouTube-ի հետ մրցակցող Facebook-ի նոր վիդեո ծառայությունը, որն ԱՄՆ-ում գործարկվել է մեկ տարի առաջ, հասանելի է դարձել ամբողջ աշխարհի օգտատերերին։

Միջազգային մասշտաբով հասանելի է դարձել նաեւ Creator Studio գործիքը, որի օգնությամբ էջի հեղինակները կարող են կառավարել կոնտենտի բովանդակությունը, մեկնաբանությունները եւ Instagram-ը, ինչպես նաեւ հետեւել վիճակագրությանը եւ կարգավորել գովազդը։

ԱՄՆ-ում այս նոր ծառայությունը սահմանափակ օգտատերերի շրջանում հասանելի է անցյալ տարվա օգոստոսի 10-ից։ Ընկերությունից հայտնել են, որ 2018թ. սկզբից մինչ օրս Watch-ում դիտումները, ընդհանուր առմամբ, աճել են 14 անգամ։ TechCrunch-ի փոխանցմամբ՝ ներկայում այդ ծառայությունից մեկ ամսվա կտրվածքով օգտվում է 50 միլիոնից ավելի մարդ։

Watch-ում ներառված են սիրողական տեսահոլովակներ, ուղիղ սպորտային եթերներ, հեռուստատեսային հաղորդումներ, սերիալներ եւ այլ բացառիկ տեսանյութեր։

Օգտատերերը կարող են գտնել, կիսվել եւ պահպանել դրանք՝ հետագայում դիտելու համար, իմանալ, թե ինչ են դիտում իրենց ընկերները, ինչպես նաեւ բաժանորդագրվել եւ Facebook-ի էջերից տեսանյութեր ստանալ։