10:14 | 23.08.18 | Նորություններ | 6430

Սեպտեմբերի 14-16-ը կանցկացվի Startup Boost Weekend-ը

Սեպտեմբերի 14-16-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում կկայանա ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը նվիրված Startup Boost Weekend 54-ժամյա մրցույթը:

Մասնակիցները ձեռք կբերեն ստարտափ սկսելու պրակտիկ հմտություններ, ինչպես նաեւ կհանդիպեն փորձառու մենթորների, ձեռներեցների եւ ներդրողների հետ:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ մինչեւ սեպտեմբերի 8-ը՝ ժամը 18:00-ը:

Startup Boost Weekend-ը կազմակերպվում է տեխնիկական եւ ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձեւավորելու նպատակով: Կարող են դիմել ծրագրավորողները, դիզայներները, մարքեթոլոգները եւ այլ մասնագետներ:

Լավագույն թիմերը կարժանանան դրամական պարգեւների եւ նվերների:

Մասնավորապես, առաջին տեղը զբաղեցրած թիմը կստանա EPIC Startup Incubator-ի, ինչպես նաեւ Armenia Startup Academy-ի առաջիկա աքսելերացիոն ծրագրերին մասնակցելու հնարավորություն, $600 մրցանակ եւ գրքերի փաթեթ:

Երկրորդ տեղում հայտնված թիմին կշնորհվի $400 մրցանակ եւ գրքերի փաթեթ, իսկ 3-րդ տեղում հայտնված թիմը որպես խրախուսական մրցանակ կստանա գրքերի փաթեթ:

Միջոցառումը կազմակերպում է Catalyst հիմնադրամը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի EPIC Startup Incubator-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: