12:07 | 31.07.18 | Նորություններ | 3768

Խմբակային աուդիո եւ վիդեոզանգերն արդեն հասանելի են WhatsApp-ում

WhatsApp-ը հայտարարել է, որ մեսենջերում այսուհետ հնարավոր է խմբակային աուդիո եւ վիդեոզանգեր կատարել:

«Մեր օգտատերերն ամեն օր WhatsApp-ով զանգ կատարելու վրա ծախսել են շուրջ 2 մլրդ րոպե: Ուրախ ենք հայտարարել, որ խմբակային աուդիո եւ վիդեոզանգերն արդեն հասանելի են WhatsApp-ում»:

Աուդիո եւ վիդեոզանգերը հնարավոր են մինչեւ 4 զրուցակցից կազմված խմբերի դեպքում: Խմբային զանգ կատարելու համար հարկավոր է զանգահարել մասնակիցներից մեկին, ապա սեղմել վերեւի աջ անկյունում գտնվող կոճակը՝ զրուցակիցներ ավելացնելու համար:

Նոր գործառույթն աստիճանաբար հասանելի կդառնա iPhone-ի եւ Android-ի բոլոր օգտատերերին: