12:38 | 27.07.18 | Հոդվածներ | exclusive 74373

Շայ Ռեշեֆ. Օնլայն համալսարանները բարձրագույն կրթության ապագան են

«Բոլորն ունեն բարձրագույն կրթություն ստանալու իրավունք, սակայն այդ կրթությունը կամ թանկ է, կամ տեղերը չեն բավարարում բոլորի համար: Այս խնդիրը կարելի է լուծել օնլայն կրթության միջոցով»:

Այս մասին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել է University of the People (UoPeople)-ի նախագահ Շայ Ռեշեֆը՝ անցած շաբաթ Հայաստան կատարած այցի շրջանակում: Կարճատեւ այցի ընթացքում նա նկարահանվել է վիդեո բլոգեր Nas Daily-ի տեսանյութում, ինչպես նաեւ հանդիպել UoPeople-ի հայ ուսանողներին:

UoPeople-ն ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված, առանց ուսման վարձի աշխարհի առաջին օնլայն կրթական հաստատությունն է: Այն անհատներին տրամադրում է հնարավորություն ստանալ բարձրագույն կրթություն՝ անկախ ազգությունից, ֆինանսական կամ հասարակական խոչընդոտներից:  

Շայ Ռեշեֆի խոսքով՝ օնլայն համալսարանները բարձրագույն կրթության ապագան են:

«UoPeople-ի գործունեության հիմքում ընկած է այնպիսի մոդելի կառուցումը, որը ցույց կտա, որ որակյալ կրթությունը կարող է լինել մատչելի եւ հասանելի բոլորին: Այսօր մեր համալսարանում սովորում է 15 հազար ուսանող, որոնց մի մասը գտնվելով բավական բարդ պայմաններում, բարձրագույն կրթություն ստանալու այլ հնարավորություն չունի: Այնպես որ, մեր համալսարանը նրանց կյանքում կարեւոր դեր է խաղում»,- պատմել է նա:

UoPeople-ի նախագահը տեղեկացրել է, որ գործունեության 9 տարիների ընթացքում օնլայն համալսարանում շուրջ 20 հայ ուսանող է սովորել:

«Մեր համալսարանում կրթությունն անվճար է: Սակայն ուսանողները պետք է յուրաքանչյուր կուրսի ավարտին $100 վճարեն՝ որպես գնահատման գումար: 1 տարվա ուսուցումը բաղկացած է 10 կուրսից եւ արժե $1 000: Ստացվում է, որ 4 տարվա բակալավրի ծրագրի արժեքը կազմում է $4 000: Այն ուսանողները, որոնք ֆինանսական դժվարություններ ունեն, ստանում են կրթաթոշակ համալսարանի կողմից, որովհետեւ մեր առաքելությունն է որակավորված որեւէ ուսանողի ֆինանսական պատճառներով դուրս չթողնել համալսարանից»,- նշել է Շայ Ռեշեֆը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ: