13:48 | 16.07.18 | Նորություններ | 4349

    Google Translate-ից ռեկորդային թվով մարդ է օգտվել Աշխարհի առաջնության ընթացքում

    Google Translate մոբայլ հավելվածը, որը հնարավոր է օգտագործել նաեւ օֆլայն ռեժիմում՝ տասնյակ լեզուների թարգմանություն իրականացնելու համար, ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընթացքում ռեկորդ է սահմանել:

    Առաջնության մեկ ամսվա ընթացքում հավելվածից օգտվողների ակտիվությունը կրկնակի աճել է:

    The New York Times-ի նոր հոդվածը ներկայացնում է առաջնության հյուրերի զարմացած պատմություններն այն մասին, թե ռուսները որքան ակտիվ են հյուրերի հետ հաղորդակցվել՝ Google Translate-ի օգնությամբ:

    Պարբերականը նշում է, որ հավելվածը բավական հեշտացրել է շփումը Ռուսաստանի հատկապես այն քաղաքներում, որտեղ անգլերենի իմացության մակարդակը բավական ցածր է: