12:34 | 03.07.18 | Նորություններ | 13730

«Այբ»-ի սաները պրակտիկա կանցնեն «Ռոստելեկոմ»-ի գրասենյակում

Հունիսի 30-ին «Ռոստելեկոմ»-ի թիմը մասնակցել է «Այբ» դպրոցի կազմակերպած «Սովորում ենք աշխատելով» (Ayb Internship Fair) միջոցառմանը:

Միջոցառման մեկնարկին մասնակից ընկերությունների մասնագետները քննարկում-դասընթացներ են անցկացրել երեխաներին հետաքրքրող թեմաների շուրջ։

«Ռոստելեկոմ»-ի ՏՏ անվտանգության մասնագետի հետ երեխաները ծանոթացել են հասարակական վայրերում ինտերնետից օգտվելիս առկա հնարավորություններին ու վտանգներին։

Միջոցառման մասնակից կառույցների թվում էին տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններ՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (Ռոստելեկոմ Հայաստան), Կոնվերս Բանկը, Habitat Armenia-ն, Ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի կենտրոնը, Menu.am-ը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, «Զանգակ» հրատարակչությունը, այլ ընկերություններ։

«Ռոստելեկոմ»-ի հայաստանյան գրասենյակում պրակտիկա կանցնեն ընտրական փուլն անցած երեխաները, որոնք կծանոթանան ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին ու գործառույթներին։