16:47 | 31.05.18 | Նորություններ | 4225
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Սոֆտկոնստրակտ» ընկերություն, որը գործունեություն է ծավալում ՏՏ ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ:
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայում ունի գրասենյակներ աշխարհի 14 երկրներում եւ ավելի քան 500 գործընկեր:
Նախագահը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին եւ ընկերության զարգացման ծրագրերին, զրուցել է աշխատակիցների հետ:
Ընկերության ղեկավարները նախագահին ներկայացվել են նաեւ ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար հիմնանորոգվող նոր մասնաշենքի հնարավորություններն ու զարգացման նախատեսվող ծրագրերը:
Այցի ընթացքում Արմեն Սարգսյանը ծանոթացել է «Սոֆտկոնստրակտ»-ի երեւանյան գրասենյակի հիմնադիրներ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղություններին եւս: Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայում ունեն 3000 աշխատակից եւ 2018թ. նախատեսում են այդ թիվն ավելացնել եւս 300-ով: