11:04 | 29.05.18 | Նորություններ | 2468

Armenia Startup Academy-ի ստարտափների դեմո օրը՝ մայիսի 30-ին

Մայիսի 30-ին 18:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը:

Startup Academy-ն հագեցած նախաաքսելերացիոն ծրագիր է, որի շրջանակում ստարտափները 12 շաբաթների ընթացքում զարգացնում են իրենց պրոդուկտը:

Ծրագրում ներգրաված է եղել 35 ստարտափ եւ 90 ձեռներեց, որոնք մասնակցել են շուրջ 350 հանդիպումների, 100-ից ավելի վորքշոփերի, ունկնդրել Հայաստանից եւ արտերկրից մենթորների խորհուրդներ:

Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը կայացավ փետրվարի 3-ին, որի շրջանակում ներկայացավ 11 ստարտափ:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացրեց ակադեմիայի առաջին շրջանավարտներին:

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։

Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: