15:40 | 22.05.18 | Նորություններ | 13443

Beeline-ը բարելավել է աշխատանքի ընդունման գործընթացները

Beeline-ը հայտարարում է մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից եւ թվային մեթոդների ներմուծման մասին։

Մասնավորապես, աշխատանքի ընդունվելու համար նախնական հարցազրույցն արդեն կարելի է անցնել վիդեո տարբերակով՝ ընկերության կայքի միջոցով։ Ավելի դյուրին է դարձել նաեւ նոր աշխատակիցների թիմում ներգրավման գործընթացը: Որպեսզի ընկերության կողմից ընտրված լավագույն թեկնածուները հեշտությամբ ինտեգրվեն եւ ցանկանան իրենց կարիերան շարունակել Beeline-ում, ընկերությունում ներդրվել է նոր աշխատակիցների ուղղորդման եռամսյա ծրագիր:

«Մեր ռազմավարության կարեւորագույն ուղղություններից է հանդես գալ որպես պատասխանատու գործատու, եւ մենք շարունակաբար բարելավում ենք մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները։ Նախ՝ վիդեո հարցազրույցի օգնությամբ դիմորդը կարող է ավելի լավ ներկայացնել իրեն, իսկ արդեն աշխատանքի ընդունված նորեկին կցվում է ընկերության փորձառու աշխատակից՝ ում մենք կոչում ենք buddy։ Նա նոր աշխատակցին ընթացքում ծանոթացնում է ընկերության ընթացակարգերի, մշակույթի եւ իհարկե գործընկերների հետ։ Մենք ցանկանում ենք, որ մեր բոլոր աշխատակիցները հենց առաջին օրվանից իրենց ազատ եւ պահանջված զգան եւ բացահայտեն իրենց բոլոր հնարավորությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Վիդեո հարցազրույցը անցնելու համար անհրաժեշտ է ընտրել ձեզ հետաքրքրող հաստիքը www.beeline.am կայքում, անցնել աշխատանքի նկարագրության մեջ տեղադրված հղումով եւ տեսագրել առաջարկված հարցերի պատասխանները։ Վիդեոն անհրաժեշտության դեպքում կարելի է ձայնագրել մի քանի անգամ։