12:28 | 21.05.18 | Նորություններ | 3718

Երեւանում նոր «Արմաթ» լաբորատորիա է բացվել

Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 200 դպրոցում մայիսի 18-ին բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

Այն Հայաստանում գործող 220-ից ավելի լաբորատորիաներից մեկն է, իսկ Երեւանում՝ 29-րդը: Նշվում է, որ դպրոցի տնօրինությունն ինքնուրույն է ֆինանսական միջոցներ ներդրել իր սաների համար նորարար կրթության պայմաններ ապահովելու համար:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը ներդրվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից դոնոր կազմակերպությունների օգնությամբ:

Կրթությունն այստեղ անվճար է: Կրթական ծրագրի նպատակն է ստեղծել ինժեներական կրթության պայմաններ բոլոր դպրոցականների համար: