15:54 | 15.05.18 | Նորություններ | 6963

«Արմաթ» ամառային տեխնո ճամբարն ընդունում է մասնակցության հայտեր

Այս տարի «Արմաթ» տեխնոճամբարը կանցկացվի հուլիսի 1-11-ը՝ Լոռու մարզի Գուգարք ճամբարում:

Ճամբարն իրականացվում է Հայաստանում նորարարական կրթության, այդ թվում՝ ռոբոտաշինության զարգացման ծրագրի՝ «ԱրմՌոբոտիքս» եւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի հեղինակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:

«Արմաթ» տեխնոճամբարին կարող են մասնակցել 10-14 տարեկան դպրոցականներ Հայաստանից եւ սփյուռքից: Մասնակցությունը վճարովի է: Պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:  

Արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող տեխնոճամբարի շրջանակում ՀՀ-ի եւ սփյուռքի 10-14 տարեկան պատանիները ստեղծագործական միջավայրում կանցկացնեն ամառային տեխնոլոգիական հանգիստը, որտեղ ձեռք կբերեն ծրագրավորման, ռոբոտաշինության տարրական հիմունքներ ու թիմային աշխատանքի պատասխանավության, կարգ ու կանոնին հետեւելու եւ փոխօգնության զգացում, կմասնակցեն պատմամշակութային էքսկուրսիաների, ժամանցային խաղերի, կսովորեն ազգային պարեր եւ այլն: